Loading...

Չեխիա 

Մայրաքաղաքը ` Պրահա

Տարածքը`  78,866 կմ²

Բնակչությունը` 10 մլն. 300 հազար մարդ

Պետական լեզուն`  չեխերեն

Ժամային Գոտին՝
-2ժամ համեմատած ՀՀ ժամային գոտու հետ:

Դրամը `
Չեխական կրոնա

Կլիմա

Չեխիայի կլիման բարեխառն է, եղանակային անցումը ծովայինից մայրցամաքային քիչ թե շատ հավասար է ողջ երկրում, բայց իր տարածաշրջանային առանձնահատկությունները հիմնականում կախված է ռելիեֆից։

 

Չեխիան համարվում է Եվրոպայի զբոսաշրջության գլխավոր կենտրոններից մեկը։ Երկրի մայրաքաղաքը՝ Պրահան, օտարերկրյա զբոսաշրջիկների գլխավոր նպատակակետն է։

Զբոսաշրջային նշանակություն ունեցող մյուս քաղաքներից են Բռնոն և Պլզենը: Զբոսաշրջիկներին Չեխիայում գրավում է բարձր ճարտարապետական, հոգևոր և պատմական շինությունները, ինչպես նաև բարձր քաղաքակրթությունը։

Այստեղ է գտնվում համաշխարհային հայտնիություն ունեցող Պրահայի կենդանաբանական այգին և Կառլի կամուրջը, ինչպես նաև Կառլովի Վարի առողջարանը, որը գտնվում է համանուն չեխական քաղաքում։

Ամեն տարի Չեխիա են այցելում մոտ 8 միլիոն զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր պետություններից։ Ամենից շատ Չեխիա են այցելում զբոսաշրջիկներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Սլովակիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսրայելից և Միացյալ Թագավորությունից։