“Քվանտ” տուրիստական կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին և մասնագիտացված է ավիատոմսերի վաճառքի, արտագնա և ներգնա տուրիզմի ոլորտում: Մեր կազմակերպությունը իրականացնում է հետևյալ հիմնական ծառայությունները.

հյուրանոցային  ամրագրումներ, ավիատոմսերի վաճառք բոլոր ուղղություններով, վիզաների ապահովում, բժշկական ապահովագրություն, տրանսպորտային ծառայություններ,գիդ – ուղեկցողների և թարգմանիչների, անհատական և խմբակային ծառայությունների, գործնական հանդիպումներ և սեմինարներրի կազմակերպում:

Վերջին երկու տարիների ընթացքում հիմնական շեշտը դրվել է ներգնա և արտագնա տուրիզմի զարգացման ոլորտներում:

“Քվանտ” տուրիստական կազմակերպությունը իր զբոսաշրջիկներին մեծ ու լայն հնարավորություն է տալիս տեսնել և բացահայտել աշխարհի այս փոքրիկ, բայց շատ գրավիչ անկյունը, ծանոթանալ իր սովորույթներին և ազգային ծեսերի անմիջական մասնակիցը դառնալ:

Ունենալով 15 տարվա մրցունակ գործունեություն և փորձ տուրիստական բնագավառում, “Քվանտ” ՍՊԸ-ն ցանկանում է տեղեկացնել, որ շարունակելով ընդլայնել իր գործունեությունը, առաջարկում է մի շարք ծառայություններ` դրանով իսկ հեշտացնելով գործարար մարդկանց, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց հանգիստը անցկացնել արտերկրում:

Այսպիսով, “Քվանտ” ՍՊԸ-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները`

  • Դեսպանատան փաստաթղթերի ձևակերպում
  • Անկետաների լրացում
  • Ճամփորդական և բժշկական ապահովագրություն
  • Թարգմանություններ տարբեր լեզուներով, ինչպես նաև նոտարական հաստատումով
  • Անվճար խորհրդատվություն
  • Գրին քարտի ձևակերպում
  • Ավիատոմսերի վաճառք և ամրագրում բոլոր ուղղություններով
  • Տուրիստական փաթեթներ արտերկրում և Հայաստանի սահմաններում:
  • ԱՊՊԱ

Ինչպես նաև տրամադրում ենք զեղչեր: