ՔՎԱՆՏ  ՍՊԸ  տուրիստական գործակալությունը պաշտոնապես հաշվառված է ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունում որպես ՀՀ Կառավարության 2012թ.  դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցող զբոսաշրջային օպերատոր:

Հարգելի սոցիալական փաթեթի օգտագործողներ Տուրօպերատորը Պայմանագիրը կնքում է անհատի հետ:

Սոցիալական փաթեթների ձևակերպման համար անհրաժեշտ են`

  • անձնագրի պատճե
  • բանկի հետ կնքված ձեր պայմանագրի պատճեն/հաշվեհամարը/
  • աշխատավայրի տվյալներ

Գումարի փոխանցումից անմիջապես հետո կտրամադրվի Ուղեգիր

Սպասարկման աշխատանքային ժամերը`

  • Ամեն օր 10:00-19:00, բացի կիրակի օրվանից

Սոցիալական փաթեթներ ՀՀ տարածքում և ԼՂՀ-ում

1.Գործակալության կողմից Տուրերի ընթացքում մատուցվող ծառայությունները“

  • Գիշերակաց
  • Տրանսպորտ
  • Գիդ էքսկուրսավար
  • Ուղեկցորդ
  • Միջոցառումներ/ ժամանցային ծրագրեր

2.Ընդհանուր դրույթներ`

  • Փաթեթում ներառված գները ենթակա են փոփոխման
  • Փաթեթում նշված գիշերակացի վայրը/հյուրանոցը/ ենթակա է փոփոխման
  • Փաթեթում նշված տուրի ուղղությունները ենթակա են փոփոխման
  • Մինչև 6 տարեկան երեխաները կսպասարկվեն անվճար

                                                                                    Մեր կողմից առաջարկվող գեղատեսիլ վայրերը


Ծաղկաձոր (Կեչառիս) Հայաստանի Կոտայքի մարզում։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1710 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։  Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք` Սուրբ Հարություն եկեղեցի (1228թ.) (Կոնստանտինովկա)։

Հյուրանոցների ցանկ

Էլեգանտ Հյուրանոց
Գոլդեն Պելես
Կեչառիս Հյուրանոց
Նաիրի Հանգստյան Տուն
Մուլտի Ռեստ Հաուս
Ծաղկատուն
Ծաղկահովիտ Հյուրանոց
Արարատ Ռեզորտ
Գրողների Ստեղծագործական Տուն
Ալիք Հանգստյան Տուն
Ալպինա Հյուրանոց
Բեստ Վեսթերն Ալվա
Ռոսիա Ծաղկաձոր
Մարիոթ Ծաղկաձոր
Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիր
Սփլենդոր Հանգստյան Տուն
Նուռ Հյուրանոցային Համալիր

Աղվերան –Դեռ վաղ ժամանակներից Աղվերանը հայտնի է եղել իր առողջարար կլիմայով և շրջակա սարերի բնապատկերներով։ Աղվերանում են տեղակայված Հայաստանի բազմաթիվ հանգստյան տներ, հյուրանոցներ և հյուրատներ։

Հյուրանոցների ցանկ

Կրիստալ Ռեզորտ
Արարատ Աղվերան
Բեսթ Վեսթերն Աղվերան
Ալպիական Մանուշակ
Պարկ Ռեզորտ
Արթուրս Աղվերան
Լիլիթ Ռեզորտ


Դիլիջան –
քաղաք է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Հեռավորությունը Երևանից` 99 կմ։ Որպես առողջարան, քաղաքին 1958 թ. տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։ Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ «Դիլիջան» և «Դիլիջան Ֆլորովա» հանքային ջրերն իրենց առողջարանական հատկություններով համարժեք են ֆրանսիական «Վիշի» և վրացական «Բորժոմի» հանքային ջրերին։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Սովորաբար Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահռչակ Դավոս առողջարանի և վրացական Աբաստումանի հետ։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։ Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ։

Հյուրանոցների ցանկ

Դիլիջանս Հանգստյան Տուն
Դիլիջան Ռեզորտ
Բեսթ Վեսթերն Փարադայս
Դիլիջան Պարկ
Թեժ Լե

Ջերմուկ – առողջարանային քաղաք է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում ։ Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով:

Հյուրանոցների ցանկ

Ջերմուկ Աշխարհ Առողջարան
Օլիմպիա Առողջարան
Ջերմուկ 1-ին Առողջարան
Նաիրի Հյուրանոց
Արարատ Մոր և Մանկան Առողջարան
Ջերմուկ Արմենիա


Սեւանա լիճ –
(նաև` Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի` մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով: Աշխարհի` քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է: Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83մ-ի: Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր։ Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 1950-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։‌ Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով:Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով դարձել է թերակղզի:

Հյուրանոցների ցանկ

Ծովասար Սևան
Հարսնաքար Հյուրանոց
Բեստ Վեսթերն Բոհեմիան Ռեզորտ
Նոյ Լենդ
Մարիա Ռեզորտ
Կապուտակ Սևան


Արզնի
 (ասորերեն՝ ܐܪܙܢܝ),[1] առողջարանային գյուղ Հայաստանում, Կոտայքի մարզում։ Գտնվում է Երևանից 23 կմ դեպի հյուսիս, Հրազդան գետի ափին, ծովի մակարդակից 1250 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնվել է XIX դարում Պարսկաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։ Բնակչությունը կազմում է 2,529 մարդ (2009),[2] հիմնականում՝ ասորիներ։

Հյուրանոցների ցանկ

Արզնի Առողջարան
Արզնի 1 Առողջարան


Հանքավան
, բալնեոկլիմայական առողջավայր ՀՀ Կոտայքի մարզում, Երևանից 85 կմ հյուսիս։ Գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, բարձրությունը ծովի մակարդակից 1900 մ։ Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։ Կլիման մեղմ է,  Բուժիչ հիմնական միջոցներն են՝ լեռնային կլիման և «Հանքավան» հանքային ջուրը։

Հյուրանոցների ցանկ

Անի Ռեզորտ Հանքավան
Մարմարիկ Հանքավան
Անուշ Հանքավան


Ստեփանավան
քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևս մ. թ.ա. 2-րդից 1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս։ Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։

Հյուրանոցների ցանկ

Սոճուտ Ստեփանավան
Վահագն
Լոռի- Բերդ


Ստեփանակերտ
` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք։ Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին` Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։

Հյուրանոցների ցանկ

Վալլեքս Գարդեն Հոթել
Արմենիա Հյուրանոց
Պարկ Հոթել Արցախ
Ավետիս Հյուրանոց
Նացիոնալ Հյուրանոց


Շուշի
, քաղաք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ Ավերվել է և հայաթափվել է 1920-ին, ազատագրվել է 1992 թվական մայիսի 9-ին։ Ներկայում Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց և մասնակի վերականգնվում է։

Հյուրանոցների ցանկ

Շուշի Հյուրանոց
Ավան Շուշի Պլազա
Շուշի Գրանդ Հյուրանոց

 

 

 

Հարգելի հայրենակիցներ Խնդրում ենք ուշադիր եղեք!!!

  • Այն անձինք, ովքեր պատվիրել են Սոցիալական փաթեթ և հիմնավորված կամ անհիմն պատճառներով հրաժարվել են փաթեթի հետագա իրագործման համար, համաձայն կնքված պայմանագրի կետերի կենթարկվեն տույժի:

Պայմանագիր N

ՊՐԻՆՑԻՊԱԼԻ ԱՆՈՒՆԻՑ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ք. Երևան « » 2015թ.
ՀՀ քաղաքացի _____________ , այսուհետ՝ «Պատվիրատու», մի կողմից, «Քվանտ» ՍՊԸ -ն այսուհետ` «Կատարող», ի դեմս տնօրեն Գ. Ալավերդյանի, որը հանդես է գալիս «___________» անունից « » 201 թ. Գործակալության պայմանագրի հիման վրա, գործում է իր կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

  1. 1. Պայմանագրի առարկան

1.1 Սույն պայմանագրով «Կատարողը», պարտավորվում է «Պատվիրատուի» հանձնարարությամբ մատուցել սույն պայմանագրի 1.3.-րդ կետում նշված զբոսաշրջային ծառայությունները, այսուհետ` «Ծառայություններ», իսկ «Պատվիրատուն» պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:
1.2 «Կատարողը» Պայմանագրով սահմանված ծառայությունները մատուցում է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ-ով և 27 դեկտեմբերի 2012 թվականի N 1691-Ն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1917-Ն ԵՎ N 1923-Ն, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 594-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշմամբ և 19.03.2013թ.-ի N 170-Ն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 67-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով սահմանված կարգով:
1.3 Մատուցվող ծառայությունները ներառում են՝

1 <<______________ >>
(Զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը և/կամ/ շրջագայության երթուղին)
2
(Զբոսաշրջային երթուղու տևողությունը կամ զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամկետները (տարի, ամիս, օր, ժամ)
3
Հյուրանոցային տնտեսության օբյեկտ զբոսաշրջիկի մուտքագրման և ելքագրման ժամկետները (տարի, ամիս, օր, ժամ)
4
(տրանսպորտային միջոցների տեսակը, դասակարգումը, ժամանման ու մեկնման նախնական ժամկետները, ժամերն ու վայրերը)
5
(Հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, կարգը)
6
(Սննդի կազմակերպման և մատուցման ծառայության հաճախականությունը, պայմանները)
7
(տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, երթուղիները և փաթեթի գնի մեջ ներառված այլ ծառայությունները) (թվարկել ծառայությունները)
8
(Այլ ծառայություններ)
  1. 2. Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը

2.1. Սույն պայմանագրով մատուցվող ծառայությունների (Զբոսաշրջային փաթեթի) պայմանագրային գինը կազմում է _______ ՀՀ դր., ներառյալ հարկերը, որից միայն հյուրանոցային ծառայության մեկ գիշերակացի արժեքը կազմում է ________ ՀՀ դր., ներառյալ հարկերը:
2.2. «Պատվիրատուի» պատվերը «Կատարողի» կողմից հաստատելուց հետո, «Պատվիրատուն» պարտավոր է վճարել պայմանագրի գինը «Կատարողի»-ին` փոխանցելով այն վերջինիս _____________________________ հաշվարկային հաշվին կամ վճարել կանխիկ:
2.3. Պայմանագրի վաղաժամկետ դադարման կամ մասնակի կատարման դեպքերում Պատվիրատուին վերադարձման ենթակա գումարը, որը փոխանցվել է Կատարողին պետական բյուջեից տրամադրված միջոցներից, Կատարողը վերադարձնում է բացառապես Պատվիրատուի սոցիալական փաթեթի հաշվին:

  1. 3. Կողմերի պատասխանատվությունը

3.1. Պայմանագիրը վաղաժամկետ դադարելու կամ Պատվիրատուի կողմից պայմանագրով նախատեսված ծառայություններից չօգտվելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի նկատմամբ կիրառել տուգանք.
ա) սույն պայմանագրի գնի ___________(մինչև 25 տոկոսի չափով), եթե Պատվիրատուն հրաժարվել է սույն պայմանագրից ոչ ուշ, քան պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման սկզբի ժամկետից երկու աշխատանքային օր առաջ,
բ) սույն պայմանագրի գնի ___________(մինչև 50 տոկոսի չափով), եթե Պատվիրատուն հրաժարվել է պայմանագրից սույն կետի «ա» պարբերությամբ նախատեսված ժամկետի խախտմամբ, կամ ընդհանրապես չի օգտվել պայմանագրով նախատեսված ծառայություններից և առկա է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի գրավոր ծանուցումը Կատարողին Պատվիրատուի կողմից հյուրանոցային ծառայությունից չօգտվելու մասին:
3.2. «Կատարողի»` օրենքին հակասող գործողություններով «Պատվիրատուին» հասցված վնասը ենթակա է հատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.3. Ժամանակավոր կացության, այցելության և տարանցիկ վայրերում «Պատվիրատուն» պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, այդ թվում` իր ապօրինի գործողությունների հետևանքով առաջացած նյութական վնասի փոխհատուցմամբ:

  1. 4. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍՄԱԺՈՐ)

4.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմից:

  1. 5. Վեճերի լուծման կարգը

5.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:
5.2. Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

  1. 6. Եզրափակիչ դրույթներ

6.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պարտավորությունների լրիվ կատարումը:
6.2. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

  1. 7. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
«Պատվիրատու» «Կատարողի» գործակալ
«ՔՎԱՆՏ»ՍՊԸ, 02536805
(անուն, ազգանուն, հայրանուն)
______________
ՀՀ ___________________
(կազմակերպությանանվանումը, ՀՎՀՀ)
ՀՀ, ________________________ ք.Երևան, Արշակունյաց 2
(հասցե) (հասցե)
ԱրդշինբանկՓԲԸ
հ/հ 2470103069980000
(անձնագրի սերիան ,համարը, երբ և ում կողմից է տրվել) (բանկայինտվյալները)
Տվյալներ աշխատավայրի վերաբերյալ (աշխատավայր, աշխատավայրի հասցե) ________________________
________________________________________
Ստորագրություն
__________________________________________
Ստորագրություն, կ.տ.