Loading...

Թուրքիա

Մայրաքաղաքը՝ Անկարա
Տարածքը՝ 779,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 68, 6 մլն
Պետական լեզուն՝ թուրքերեն
Դրամական միավորը՝ լիրա

Զբոսաշրջությունը  Թուրքիայի Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Վերջին տասնամյակում զբոսաշրջությունը կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության և համախառն ներքին արդյունքի մեջ: Ամեն տարի Թուրքիա է այցելում շուրջ 2 միլիոն մարդ, ովքեր այս երկրում ծախսում են ավելի քան 510 հազար ամերիկյան դոլար:

Թուրքիան համարվում է աշխարհի վեցերորդ ամենացանկալի ուղղությունն օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Այս ցուցանիշով Թուրքիան զիջում է միայն Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Իսպանիային, Չինաստանին և Իտալիային:

Թուրքիան ունի բոլոր նախադրյալները սպասարկման ոլորտի այս ճյուղի զարգացման համար: Երկրի ափերը ողողում են Միջերկրական, Եգեյան, Մարմարա և Սև ծովի ջրերը: Դրանց մերձակա շրջաններին բնորոշ է մերձարևադարձային միջերկրածովյան կլիման:

Անթալիան զարգանում է շատ ավելի արագ համեմատած մյուս զբոսաշրջային երկրների հետ իր փիրուզագույն ալիքներով և երկար ափերով: Անթալիան ունի միջազգային օդանավակայան, նավահանգիստ, հյուրանոցներ, բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ Լառա տանող ճանապահին: Անթալիայի ամենահայտնի ծովափնյա հանգստյանվայրերից են` Ալանիան, Կեմերը, Բելեկը և Սիդեն