Loading...

Իսպանիա

Մայրաքաղաքը՝ Մադրիդ

Տարածքը` 604.3 քառ. կմ2

Բնակչությունը` 46 մլն. մարդ

Պետական լեզուն` իսպաներեն

Ժամային Գոտին` Երևանից հետ են երեք ժամով:

Դրամը` Եվրոն է:

Պետական կրոնը` Քրիստոնեություն, բնակչության 99 %-ը կաթոլիկներ են:

Կլիման՝
Իսպանիան կարելի է բաժանել երկու հիմնական կլիմայական գոտիների` միջերկրածովային կլիմա, դրսևորվում է չոր և շոգ ամառներով, Օվկիանոսային կլիմա , տեղակայված է երկրի հյուսիում, հատկապես Բասկերի երկրում:

Քաղաքները և տեսարժան վայրերը`
Խոշորագույն քաղաքներն են` Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան,Սարագոսան և Մալագան։

 

Մադրիդը երկրի ամենամեծ քաղաքն է: Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո: Մադրիդի կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, ԶԼՄ-ները, նորաձևությունը, գիտությունը ու արվեստը նրան դարձնում են աշխարհի ամենահետեքրքիր քաղաքներից մեկը:

 

Բարսելոնա
Իսպանիայի մեծագույն քաղաքներից երկրորդն է և Կատալոնիայի մայրաքաղաքը: Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում: Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնան, որ հիմնադրվել է մ.թ. երկրորդ դարում, ամբողջությամբ պահպանել է իր գոթական ոճի պատմական կենտրոնը և հսկայական քանակությամբ պատմական հուշարձաններ: Գլխավոր տեսարժան վայրը Մայրտաճարն է`նախկին կառուցված Յուպիտերի սրբատեղիում: Տաճարն ընդհանուր համալիրի մեջ է ընդգրկում նաև երեք պալատ:

 

Կանարյան կղզիներ
Իսպանիայի ինքնավար մարզն է, որը գնտվում է Պիրենեյան թերակղզուց 1500 կմ, իսկ Աֆրիկյան մայրցամաքից` 100 կմ հեռավորության վրա: Կղզիներն ունեն հրաբխային ծագում, դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն յուրահատուկ գեղեցկությունը: Որոշ տեղեր անտառոտ են, մյուսները` լեռնային, երրորդներն էլ հիացնում են շքեղ ծովափերով: Կլիմայական պայմաններով պայմանավորված է կղզիների բուսականության բազմազանությունը: Անդալուզիան Իսպանիայի