Ինտերնետ-պորտալ Emirates 24/7 հայտնում է ,որ Դուբայի ամենամյա <<շոփինգ>> փառատոնի 20 ամյա պատմության ընթացքում զբոսաշրջիկները խանութներում ծախսել են 40մլրդ. Ամն դոլար:
Ցուցահանդեսի ժամանակ հունվար-փետրվար ամսիներին խանութները այցելուներին առաջարկում են մինչև 70 % զեղչ և այլ հատուկ առաջարկներ, անցկացվում են բազմաթիվ խաղարկություններ: Դրա հետ մեկտեղ զեղչեր լինում են ոչ միայն ցանցային խանութներում այլ նաև համաշխարհային բրենդային խանութներում: Զեղչերը գործում են նաև տեխնիկայի ավտոմեքենաների և ոսկյա զարդերի վրա: 20 տարվա ընթացքում 1 մարդու համար միջին ծախսված գումարը կազմում է մոտավորապես 700 ամն դոլար:
<<Հրավիրելով զբոսաշրջիկներին Դուբայ ՝ՙ<<շոփինգ>> փառատոնին, տնտեսության աճի համար մենք շատ հնարավորություններ ենք օգտագործում: Ամեն տարի նկատվում է առևտրի արտադրության աճ: Հյուրանոցները և ռեստորանները նույնպես շահող են դուրս գալիս , քանի որ Էմիրատների այցելուները առնվազն 3 օր անցկացնում են Դուբայում: Ավիաուղիները նույնպես մեծ շահույթ են ստանում ուղևորների մեծ հոսքից>>,- ասաց Մակադամը:
Առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել Դուբայում 1995 թ.,որի նպատակն էր ամրապնդել Էմիրատների դիրքերը որպես հայտնի տուրիստական ուղղություն ձմռան ամիսներին: Այն գրավել է մոտավորապես 1,6 մլն այցելուների: Ընդհանուր առմամբ Դուբայի <<շոփինգ>> փառատոնը 20 տարվա ընթացքում ունեցել է 56 մլն զբոսաշրջիկ: